-
15.10.2018|
12:46
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլտոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին աշխատանքային այց է կատարելու Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան երթուղիով:
-
15.10.2018|
12:43
Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը համարժեք ու կոշտ պատասխան կտա Կոսնստանդնուպոլսի պատրիարքարանի սինոդի որոշմանը Ուկրաինայի հարցում` հայտարարելէ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովը:
-
14.10.2018|
06:20
Հնչեղ ու զրնգուն ֆրանկոֆոնիան, որ շարքային երևանցիների համար 2 օր չաշխատելու հնարավորություն էր, մի քիչ ցրեց ուշադրությունը ներքաղաքական կյանքից` բոլորիս տալով մեծ աշխարհի նոր գաղափարներին ու հին խնդիրների նոր լուծումներին մասնակից լինելու պատրանք:
-
13.10.2018|
11:16
Էմանուել Մակրոնի այցը Հայաստան, ուր նա եկել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու, կովկասյան այս փոքր երկրի գործարար շրջանակներին մեծ հույսեր է ներշնչում: Հայաստանի կառավարությունը օգտագործեց առիթը, որ մի քանի շաբաթում կազմակերպի գործարար ֆորում, որին մասնակցելու են ընկերությունների 350 ֆրանսախոս ղեկավարներ` գրում է Ռեժի Ժենտեն Le Figaro-ում:
-
13.10.2018|
11:08
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը պետք է նորացում ու իր դերի և խնդիրների վերաիմաստավորում` այս կոչով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 11-ին ելույթ ունեցավ Երևանում` ֆրանսալեզու երկրները միավորող համաժողովի բացմանը:
-
12.10.2018|
11:19
Ֆրանկոֆոնիան այլևս իրադարձություն չէ, որին նախապատրաստվում էինք երկու տարի` Անտանանարիվուի վեհաժողովից հետո, երբ մի շաբաթ Մադագասկարում ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը բուռն մրցակցության մեջ` աշխատում էր Երևան բերել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն ու Հայաստանի նախագահությունը կառույցում:
-
11.10.2018|
22:20
Այս շաբաթ Անթալիայում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների երրորդ համաժողովն էր, որին մասնակցում էին 40 պետություններ: Հավարտ ընդունվեց ավանդական ամփոփիչ հայտարարությունը: Իբրև կանոն` նման փաստաթողթերում արձանագրվում են ընդհանուր խնդիրներ` ընդհանուր ձևակերպումներով:
-
11.10.2018|
14:34
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում էր Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը:
-
10.10.2018|
15:55
Որևէ մեկը արձանագրե՞լ է այն իրողությունը, որ այս օրերին բոլորը մոռացել են Հայաստանի հպարտ քաղաքացիներին և, ինչպես ոչ այնքան վաղուցվա անցյալում, սկսել են ապագա խորհրդարանի մանդատները բաժանել, այսինքն` պատգամավորներ նշանակել` չսպասելով նրանց ընտրությանը: Կամ` չընտրվելուն:
-
09.10.2018|
09:36
Քարոզչական-տեղեկատվական «աղբարկղային» գրոհից հետո երեկ իրավիճակ փոխվեց` առաջինը հանձնվեց Գագիկ Ծառուկյանը: Երեկ նա և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին: Բայց մինչև երեկոյան հանդիպումը Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր. «Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»: